Հայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր


0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար:

  • Ծրագիրը նախատեսված է հայերենի իմացության տարբեր մակարդակներ ունեցող մասնակիցների համար:
  • Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները:
  • Դիմելու վերջնաժամկետը մայիսի 20-ն է։
  • Ուսուցումը ամբողջովին անվճար է, դասավանդում են արհեստավարժ և փորձառու մասնագետներ։

Դասերն անցկացվում են առկա (օֆլայն) ձևաչափով և շաբաթական երեք անգամ, փուլի տևողությունը՝ 3 ամիս։

Տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապե՛ք գրանցվել հետևյալ հղումով