Նարեկը ու Արամը լրիվ տարբեր մարդիկ են: Ոչ մի բնավորության գծով չեն հատվում. Նարեկ Ղարիբյան


1

«4 երազանք»-ում իր կերպարի, հաղթահարած բարդույթի և կնոջ ու իր հարաբերություների մասին խոսել ենք թատրոնի և կինոյի դերասան՝ Նարեկ Ղարիբյանի հետ։

Նարեկ ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը դեպի հեռուստասերիալ:

Շատ պատահական, բարդ ու միևնույն ժամանակ սպասելի ձևով: Ինձ 2-3 օր անընդհատ զանգեր էր գալիս անծանոթ համարից հարմար չէր լինում պատասխանեյի աշխատանքի էի, հետո հաղորդագրություն գրեցին, որ հանրային հեռուստաընկերություննից է պատասխանեք և այլն և այլն, պատասխանեցի ինձ հրավիրեցին քաստինգի ու ի ուրախություն ինձ անցա քաստինգը, իհարկե շատ բարդ աշխատանքների արդյունքում կարողացանք ճիշտ բալանսի բերել կերպարը բայց մեր ռեժիսոր՝ Արթուր Սարիբեկյանի շնորհիվ ամեն բան ստացվեց լավ:

Նարեկ թատրոնից միանգամից հեռուստասերիալ Ձեզ համար անցումը հե՞շտ եղավ։

Նախ ասեմ, որ թատրոնը ու կինոն բևեռային տարբեր են։ Առաջին հայացքից նույն ոլորտն է , բայց բավականին տարբեր են: Ես միանգամից անցում չեմ արել Թատրոնից կինո 15 տարեկանից աշխատել եմ  թատրոնում և տեսախցիկի հետ: Ինձ մի փոքր ավելի հեշտ է տրվել այդ անցումը:

Նկարահանվել եք առաջին անգամ հեռուստասերիալում: Սա Ձեր առաջին փորձն էր, ինչպե՞ս հաղաթահարեցիք դժվարություները:

Առաջին փորձս չէր հեռուստասերիալում աշխատելու  եղել են կերպարներ, բայց փոքր սյուժետային գծով, իսկ արդեն գլխավոր դեր այո առաջին փորձս էր: Դժվարություններ իրականում շատ կան, որովհետև ես մարմնավորում եմ արդեն հեռուստադիտողին ծանոթ կերպարի մեծ ժամանակը ու պետք է փորձել մաքսիմալ նմանեցնել կերպարը որպեսզի իրոք հավատան , որ այո փոքրիկ Արամը մեծացել է: Դժվար է  ինչ խոսք բայց հաճելի ու հաղթահարելի դժվարություն է :

Սերիալում կերպարանավորում եք Արամին։ Կա՞ նմանություն Արամի և Նարեկի միջև։

Ոչ ընդհանրապես նմանություն չկա:Նարեկը ու Արամը լրիվ տարբեր մարդիկ են: Ոչ մի բնավորության գծով չեն հատվում:

Նարեկ ինչպե՞ս հեռուստադիտողը ընդունեց կերպարը։

Ի ուրախություն ինձ բավականին լավ արձագանքներ կան: Չէի սպասում եթե անկեղծ :

Դուք խաղում եք «Մաչանենց թատրոն»-ում կհիշե՞ք՝ երբ առաջին անգամ բեմ բարձրացաք։ Ի՞նչ դեր էր, ի՞նչ զգացողություններ ունեիք։

2014 թվականին է մուտքս եղել թատրոն: Իմ թատրոն ընդունվելու պատմությունը բավականին երկար պատմություն է մի ուրիշ անգամ կխոսեմ այդ մասին թատրոնում առաջին կերպարս`«Ձյունե թագուհին» հեքիաթում եղնիկի կերպարն է եղել:

Նարեկ Ձեր կինը թատրոնի դերասանուհի՝ Շուշանիկ Թալասյան է: Ձեր կնոջ հետ միշտ թատրոնում եք հաճախ միասին եք խաղում: Հետաքրքիր է ինչպե՞ս է ստացվում Ձեր համատեղ աշխատանքը, երբ շատերի մոտ չի ստացվում:

– Նախ նշեմ, որ կինս առաջին մասնագիտությամբ երգչուհի է:

Թատրոնում քիչ ներկայացումներ կան, որ միասին ներգրավածություն ունենք:

Մեր համատեղ աշխատանքը անցնում է մաքսիմալ գիտակից, այսինքն աշխատում ենք մեր անձնական դաշտը չբերել թատրոն և ունենք այն ինչ ունենք:

Նարեկ դուք ին՞չ երազանքներ ունեք։

Օ՜, ես շատ շատ ու ևս մեկ անգամ շա՜տ երազանքներ ունեմ, բայց չեմ բարձրաձայնի դրանց մասին որովհետև երազանքների հետ պետք է նուրբ ու կոկիկ վարվել: Պետք է վախենալ երազանքի համար: Ես այդ պատճառով  շատ քիչ եմ խոսում դրանց մասին: Բայց մի երազանք կա, որ բոլորը գիտեն  դա՝ Օսկար ստանալն է։

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։

Առաջիկայում ծրագրերս շատ խորը մասնագիտական են հիմանականում, նոր ներկայացումներ, նոր ֆիլմեր, բայց մանրմասնելու համար շատ շուտ է դեռ:

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան
Նկարները վերցված են Նարեկ Ղարիբյանի սոցիալական ցանցերի էջերից՝ narekgharibyan_