Ամուսինս իմ ոգեշնչման աղբյուրն է իմ ամուր թիկունքը. Նվարդ Ենոքյան


5

Նվարդ ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը տիկտոկ: 

Շատ պատահական եմ որոշել բացել Տիկտոկյան էջս սկզբում մայրիկս կողմ չէր ջնջեցի: Որոշ ժամանակ անց նորից բացեցի շատ ակտիվ էի, բայց ամուսանանլուց հետո 1.5 տարի դադար էի տվել իսկ հիմա փորձում եմ նորից ակտիվանալ։

Ինչու՞ ցանկություն առաջացավ, խոսել սեփական ընտանիքից:

Մտքովս անգամ չէր էլ անցնում խոսել ընտանիքիցս բայց հետևորդներիս խնդրանքով խոսեցի իհարկե չակերտները չբացելով։

Ձեր ամուսինը ինչպե՞ս է  արձագանքում Ձեր բլոգին:

Ամուսինս իմ ոգեշնչման աղբյուրն է իմ ամուր թիկունքը: Շատ լավ է վերաբերվում իհարկե ես ինքս էլ փորձում եմ ամեն քայլ անել չափի մեջ։

Որքանո՞վ է ինստագրամը Ձեզ համար ինքնաարտահայտման միջոց։

Ինքնաարտահայտման միջոց չէ։

Նվարդ ուրիշ այլ մասնագիտություն ունե՞ք։

Մասնագիտությամբ դեղագետ-դեղագործ եմ։

Նվարդ դուք ինչպես արդեն  հայտնի է Ձեր ամուսնու եկրորդ կինն եք: Մեր հասարակությունում կա կարծրատիպեր շատ անգամ դրվում է խտրականություն կողակցի ընտրության հարցում: Ձեր ընտանիքի անդամները  ինչպե՞ս են արձագանքել Ձեր ընտրությանը:

Միակ մտածմունքս եղել է, որ մայրս հնարավոր է չընդունի ամուսնուս բայց ամենամեծ աջակցությունը ստացա մայրիկիցս։ Մյուսները ուղղակի վստահեցին ընտրությանս։

Ձեր ամուսնու ընտանիքը ինչպե՞ս է վերաբերում Ձեզ:

Շատ լավ կարծես շատ  երկար տարիներ է ճանաչում ենք միմյանց: Սիրում, հարգում եմ ընտանիքս փոխադարձ ստանում ավելին։

Դուք երիտասարդ մայրիկ եք ի՞նչ բարդությունների եք հանդիպել և ինչպե՞ս եք հաղթահարել այն:

Անկեղծ դեռ չեմ հանդիպել անհաղթահարելի դժվարության: Սկեսուր մայրիկս աջակցում է միշտ երևի հենց դա է պատճառը, որ այսքան ուժեղ կին ու մայր եմ:

Ինչպիսի՞նն եք դուք, համանցանցից դուրս երբ արդեն Ձեր ամուսնու  երեխաների հետ եք:

Այնպիսին եմ ինչպիսին ինձ տեսնում եք ոչինչ չի փոխվում նույն Նվուլն եմ բարի, հոգատար, միշտ զբաղված ու միաժամանակ հանգիստ ու սիրով լեցուն: Ինքս ինձ խոստացել եմ համացանցում էլ լինել մաքսիմալ իրական առանց ձևականությունների ու երևի թե ստացվում է։

Հարցազրույցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Նվարդ Ենոքյանի Ինստագրամյան էջից՝ _.enoqyan_