Եվրոպայի Ծանրամարտի Առաջնություն. Հայ մարզիկների ընթացիկ հաջողությունները


0

Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի Առաջնությունում հայ մարզիկները շարունակում են գրանցել տպավորիչ արդյունքներ և նվաճել մրցանակային տեղեր։
Հակիրճ ներկայացնում ենք մեր ծանրամարտիկների ընթացիկ հաջողությունները։

55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը նվաճեց երկամարտի պոկում ու հրում վարժությունների երկու փոքր բրոնզե մեդալները։

67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը նվաճեց պոկում վարժության 3 փոքր ոսկե մեդալ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց երկամարտի հրում վարժության փոքր արծաթե մեդալ։

89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալ սահմանելով նոր ռեկորդ (178 կգ)։

76 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը նվաճեց պոկում վարժության փոքր արծաթե մեդալ։

Նկարները վերցված են Ծանրամարտի Եվրոպական Ֆեդերացիայի պաշտոնական ինստագրամյան էջից։ EWFSport