Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգ կտա Երևանում։


2

Սեպտեմբերի 23-ին աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգ կտա Երևանում։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամի էջում տեսանյութի միջոցով:

«Հայաստա՛ն, սեպտեմբերի 23-ին ես հատուկ շոուի շրջանակում լինելու եմ Երևանի Հրազդան մարզադաշտում։ Լուրեր են պտտվում հայ ժողովրդի հյուրընկալության մասին և ես չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ հետ։ Ես գալիս եմ»,– ասել է ռեփերը ։

 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը, հավելելով. – «Կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում»։

Սոցիալական ցանցերում, սակայն, սկսեցին լուրեր պտտվել, որ կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացնելու այդ համերգի կազմակերպման համար։

Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար։

«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը»